Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

«Հանրապետություն» կուսակցության հայտարարությունը

«Հանրապետություն» կուսակցության հայտարարությունը
24.06.2019 | 00:39

ՀՀ անկախությունը բացարձակ արժեք է: Ելնելով ՀՀ ինքնիշխանության պաշպանության անհրաժեշտությունից՝ «Հանրապետություն» կուսակցությունը անթույլատրելի է համարում Հայաստանում ՌԴ դեսպանի քայլերը՝ մասնավորապես նրա հանդիպումները Ռոբերտ Քոչարյանի ու Հրայր Թովմասյանի հետ: Այդ հանդիպումները բնավ չեն տեղավորվում «հասարակական-քաղաքական-բիզնես շրջանակների» հետ հանդիպումների տրամաբանության մեջ: Եթե ՀՀ ԱԳՆ հրավիրվելու ու Հայաստանի ներքին գործերին չմիջամտելու նախազգուշացումից հետո ՌԴ դեսպանը շարունակի այդ գործելաոճը, «Հանրապետություն» կուսակցությունը սկսելու է Հայաստանում նրան persona non grata հայտարարելու շարժում՝ դիմելով քաղաքական գործունեության բոլոր թուլատրելի միջոցներին՝ այդ թվում՝ ՌԴ դեսպանատան դիմաց բողոքի ակցիաներ կազմակերպելուն:

Դիտվել է՝ 2296

Մեկնաբանություններ